Բռնցքամարտիկ Կորյուն Սողոմոնյանը դարձել է մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնության չեմպիոն

Բռնցքամարտիկ Կորյուն Սողոմոնյանը դարձել է մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնության չեմպիոն

PanARMENIAN.Net - Կալինինգրադում ավարտվել է մինչև 23 տարեկանների բռնցաքամարտի երիտասարդական առաջնությունը: Աշխարհի պատանեկան առաջնության հաղթող Կորյուն Սողոմոնյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն:

Մինչև 49 կգ քաշային կարգի եզրափակչում հայ բռնցքամարտիկը 11:10 հաշվով դժվարին հաղթանակ է տարել իռլանդացի Հյուգ Մայերսի նկատմամբ և նվաճել ոսկե մեդալի:

Իսկ Արամ Ավագյանը (56 ք/կ) ոսկե մեդալի համար պայքարում զիջել է ռուս բռնցքամարտիկ Վլադիմիր Նիկիտինին: Հայաստանի հավաքականի համար 52 կգ քաշային կարգում ևս մեկ բրոնզե մեդալ է նվաճել Նարեկ Աբգարյանը:

Հայ բռնցքամարտիկ Ավագ Ուզլյանը (64 ք/կ), ով ներկայացնում է Ռուսաստանը, եզրափակչում հաղթել է Էվալդես Պետրաուսկասին (Լիտվա):

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---