Լևոն Արոնյանը Նոր տարին կդիմավորի Ֆիլիպիններում![]() 19 դեկտեմբերի 2012 - 16:01 AMT PanARMENIAN.Net - Հաղթանակ տանելով Համաշխարհային ինտելեկտուալ խաղերի կույր շախմատի մրցաշարում՝ Լևոն Արոնյանը Facebook-ի իր էջում գրել է, որ մրցաշարը հետաքրքիր էր: «Առաջին մի քանի օրերին ես պայքարում էի քնի պակասի դեմ, ինչը կապված էր տարբեր ժամային գոտիների հետ, սակայն հետո ես վերականգնվեցի և հաղթեցի իմ սիրած մրցաձևում՝ կույր շախմատում»,-գրել է գրոսմայստերը: Արոնյանը նաև խոստովանել է, որ իր համար շատ հաճելի էր ներկա գտնվել Չինաստանում Հայաստանի դեսպանտանը կազմակերպված միջոցառմանը, որին ներկա էր նաև Շառլ Ազնավուրը: «Յուրաքանչյուր հայի համար Ազնավուրը սուրբ է և նրան հանդիպելը մեծ փորձառություն հանդիսացավ ինձ համար: Ես մի քիչ ամաչեցի խնդրել նրան, որ ինձ հետ լուսանկարվի, սակայն ես խմբային լուսանկար ունեմ նրա հետ: Երեկոն հիանալի մթնոլորտում անցավ»: Շախմատիստը խոստովանեց, որ Նոր տարին դիմավորելու է Ֆիլիպիններում, իսկ հետո հանդես կգա Վեյկ ան Զեեի մրցաշարում, որը կանցնի հունվարի 11-17 Հոլանդիայում: Նա շնորհավորել է բոլորին Ամանորի կապակցությամբ և լավ տոներ մաղթել բոլորին: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |