Պուտին. Ռուսաստանը մտահոգված չէ Ասադի ռեժիմի ապագայով, այլ մտահոգված է այդ երկրի ժողովրդի ապագայով

Պուտին. Ռուսաստանը մտահոգված չէ Ասադի ռեժիմի ապագայով, այլ մտահոգված է այդ երկրի ժողովրդի ապագայով

PanARMENIAN.Net - Ռուսաստանը մտահոգված չէ Բաշար Ասադի ռեժիմի ապագայով, այլ մտահոգված է այդ երկրի ժողովրդի ապագայով, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ավանդական մամլո ասուլիսի ժամանակ:

Ըստ Պուտինի, Ռուսաստանին մտահոգում է, թե «հետո ինչ է լինելու Սիրիայում»:

ՌԴ-ն կողմ է այնպիսի լուծման, որը կնպաստի քաղաքացիական պատերազմի դադարեցմանը Սիրիայում, ասել է նա:

«Պետք է գոնե պայմանավորվեն, թե ինչպես են հետո ապրելու, հետո նոր փոխեն տիրող կարգերը, ոչ թե հակառակը»,-ասել է ՌԴ նախագահը, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---