Կոմիտասի երգերը` կարաոկե տարբերակով![]() 21 դեկտեմբերի 2012 - 13:19 AMT PanARMENIAN.Net - Կոմիտասի երգերը հաջորդ տարի հասանելի կլինեն նաև կարաոկե տարբերակով: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը: Այն ընդգրկված է ՀՀ կառավարության 2012 թ. նոյեմբերի 15-ի նիստում հավանության արժանացած մանուկների և պատանիների գեղարվեստական կրթության և գեղագիտական դաստիարակության 2013-2015 թվականների ծրագրում: Պողոսյանը նշեց, որ նման նախագիծ իրականացվել էր 2010 թ-ին, և իր խոսքով` մեծ հաջողություն ունեցավ: Այն բաժանվեց երաժշտական և հանրակրթական դպրոցներին, սփյուռքի հայ համայնքին: Ձայնասկավառակները, ըստ նախարարի, 2013 թ-ին թողարկվելու են ավելի մեծ քանակով: Պողոսյանն ընդգծեց, որ այս նախագիծը թույլ է տալիս ավելի մատչելի կերպով երեխաներին ներգրավել դեպի կոմիտասյան երաժշտություն, քան համերգները: Այն մյուս տարի ևս կտարածվի անվճար: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |