Արման Մելիքյան. Սերժ Սարգսյանի ելույթում շարքային քաղաքացուն հուզող ոչ մի կետ չկար

Արման Մելիքյան. Սերժ Սարգսյանի ելույթում  շարքային քաղաքացուն հուզող ոչ մի կետ չկար

PanARMENIAN.Net - ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ դեռ չի որոշել՝ առաջադրվելու է 2013 թվականի նախագահական ընտրություններում, թե՝ ոչ: Անդրադառնալով ԲՀԿ հայտարարությանը, նա նշեց, որ թեև Ծառուկյանի հայտարարությունը անակնկալի բերեց շատերին, բայց ԲՀԿ-ի հարաբերությունները գործող նախագահի հետ մնացին նույնը: Այս ենթատեքստում, Մելիքյանը դժվարացավ նաև նշել վարչապետի պաշտոնի շուրջ պտտվող խոսակցությունները համապատասխանում են իրականաությանը , թե ՝ ոչ.«Տիգրան Սարգսյանը բիզնեսի մարդ չէ: Կուլիսային պայմանավորվածությունը միայն բիզնեսի հարց է լուծում, եթե այդպես լինի մենք կունենանք բիզնեսմեն վարչապետ»:

Անդրադառնալով ՀՀԿ համագումարին, ԼՂՀ նախկին արտգործնախարարն ասաց, որ այն սովորական համագումար էր, իսկ Սերժ Սարգսյանի ելույթում շարքային քաղաքացուն հուզող ոչ մի կետ չկար:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---