Հայտնի են «Եվրատեսիլ 2013»-ի մասնակից երկրները![]() 21 դեկտեմբերի 2012 - 15:51 AMT PanARMENIAN.Net - Եվրոպական հեռարձակողների միությունը (EBU)հրապարակել է «Եվրատեսիլ 2013» երգի մրցույթի մասնակից երկրների ցուցակը: Ինչպես նշված է Եվրատեսիլի պաշտոնական կայքում, այս տարի մրցույթին մասնակցելու է 39 երկիր` Հայաստանը, Ալբանիան, Ավստրիան, Բելառուսը, Բելգիան, Բուլղարիան, Խորվաթիան, Կիպրոսը, Դանիան, Էստոնիան, Ֆինլանդիան, Ֆրանսիան, Վրաստանը, Գերմանիան, Հունաստանը, Հունգարիան, Իսլանդիան, Իռլանդիան, Իսրայելը, Իտալիան, Լատվիան, Լիտվան, Ադրբեջանը, Մակեդոնիան, Մալթան, Մոլդովան, Մոնտենեգրոն, Հոլանդիան, Նորվեգիան, Ռումինիան, Ռուսաստանը, Սան Մարինոն, Սերբիան, Սլովենիան, Իսպանիան, Շվեդիան, Շվեյցարիան, Ուկրաինան և Մեծ Բրիտանիան: Միության անդամ մի քանի երկիր` Բոսնիա և Հերցոգովինան, Չեխիան, Լեհաստանը, Պորտուգալիան, Լիխտենշտեյնը, Լյուքսեմբուրգը, Սլովակիան ու Թուրքիան տարբեր պատճառներով հրաժարվել են մասնակցել մրցույթին: 2012 թ-ին Բաքվում կայացած մրցույթի ժամանակ Շվեդիային հաղթանակ բերեց երգչուհի Լորին` «Էյֆորիա» երգով: Այն անցկացվելու է շվեդական Մալմյո քաղաքում մայիսի 14-18: Շվեդիան այն կընդունի արդեն 5-րդ անգամ: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |