Երևանում կբացվի hայկական ջազի աստղերի պուրակ![]() 21 դեկտեմբերի 2012 - 16:21 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 23-ին` ժամը 15:00-ին, Տերյան 74 հասցեում հայկական ջազի աստղերի պուրակ կբացվի: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին տեղեկացրեց լրատվության պատասխանատու Ռազմիկ Ճրագյանը, պուրակի բացման օրը հանրությանը կներկայացվեն ջազային կոմպոզիտոր, դիրիժոր, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ, 1938-ից 1956թթ. Հայաստանի էստրադային նվագախմբի հիմնադրած և գլխավորած Արտեմի Այվազյանի և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր, դիրիժոր և 1956-ից 90-ականների սկիզբը Հայաստանի էստրադային նվագախմբի գեղարվեստական ղեկավար Կոստանտին Օրբելյանի աստղերը: Նրա խոսքով` հետագայում պուրակը կհամալրվի Ժորժ Ավագյանի և հայկական ջազի մի շարք այլ հանրահայտ երաժիշտների աստղերով: Պուրակի բացման արարողությանը կմասնակցեն ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, Հայաստանի մշակույթի և գործարար աշխարհի բազմաթիվ ներկայացուցիչներ: Պուրակի հարևանությամբ կբացվի նաև Yans Club նոր երաժշտական ակումբ: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |