2013թ. Լեգրանը մտադիր է Հայաստանում ներկայացնել Ցեղասպանությանը նվիրված իր ստեղծագործությունը

2013թ. Լեգրանը մտադիր է Հայաստանում ներկայացնել Ցեղասպանությանը նվիրված իր ստեղծագործությունը

PanARMENIAN.Net - Գալիք տարի աշխարհահռչակ հայազգի կոմպոզիտոր ու երաժիշտ Միշել Լեգրանը մտադիր է համերգ տալ Հայաստանում: Ինչպես հայտնում է «Ռոստով օֆիցիալնի» պարբերականը, կոմպոզիտորը չի բացառել, որ համերգը կկայանա «Մոսկվայի վիրտուոզներ» նվագախմբի հետ: «Մի մեծ բանի ցանկություն կա, չէ որ ես այնքան էլ հաճախ չեմ լինում իմ պատմական հայրենիքում»,-ասել է Լեգրանը Դոնի Ռոստովում:

Ըստ Լեգրանի, նա ցանկանում է Հայաստան տանել իր նոր ստեղծագործությունը, նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, որին զոհ են գնացել նաև նրա մայրական կողմի հարազատները:

«Դա անսովոր ստեղծագործություն կլինի իմ ունկընդրի համար: Անվանումը դեռ չեմ մտածել, բայց չեմ բացառում «Հայաստանի ռեքվիեմ» տարբերակը: Այն, ինչ կատարվեց 1915թ. Օսմանյան կայսրությունում, սարսափելի է: Նախորդ դարասկզբին հայերի մի մասը տուժեց օսմաններից, մյուս մասը հայտնվեց կոմունիստական ռեժիմի տիրապետության տակ ու կովկասայնացման ենթարկվեց: Հայ ժողովրդի ողրբեգությունը կարելի է համեմատել հրեաների ողբերգության հետ»,-ասել է կոմպոզիտորը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---