22 հունիսի 2005 - 11:55 AMT
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՇՓՄԱՆ ԳԾԻ ԴԻՏԱՐԿՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԵԱՀԿ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԱԿՈՑ Է ԱՐՁԱՆԱԳՐԵԼ
ԵԱՀԿ առաքելությունն այսօր հերթական դիտարկումն է անցկացրել Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի վրա: Դիտարկումն անցկացվել է ԼՂՀ Մարտունու շրջանի Կուրոպատկինո բնակավայրից ոչ հեռու: Ադրբեջանական կողմը, ի տարբերություն ղարաբաղյան կողմի, առաքելության անդամներին դուրս չի հանել իր առաջնային դիրքերը: Դիտարկման ընթացքում ադրբեջանական կողմից գրանցվել է մեկ կրակոց` դիտարկման վայրից մեկ կիլոմետր հեռավորության վրա, տեղեկացնում է «Մեդիամաքս» գործակալությունը: