Վրաստանի խորհրդարանը միաձայն հաստատել է «Համաներման մասին» օրենքը

Վրաստանի խորհրդարանը միաձայն հաստատել է «Համաներման մասին» օրենքը

PanARMENIAN.Net - Վրաստանի խորհրդարանը միաձայն հաստատել է «Համաներման մասին» օրենքը: Ըստ օրենքի, մոտ 3000 մարդ ազատ կարձակվի, այ թվում նաև նրանք, ով նախկինում քաղբանտարկյալ է համարվել: Իշխող կուսակցությունը ներկայացնող փոքրամասնությունը չի մասնակցել քվեարկությանը, հայտնում է newsgeorgia.ru-ն:

Դեկտեմբերի 5-ի խորհրդարանական բանաձևով քաղբանտարկյալ 190 անձինք ազատ կարձակվեն: Մեկ երրորդով կկրճատվի կին կալանավորների ազատազրկման ժամկետը, որոնք «դատապարտված են ծանր ու առանձնակի ծանր հանցագործությունների համար», բացառությամբ այն հանցագործությունների, որոնք հանգեցրել են մահվան:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---