Երևանում կբացվի նոր գրախանութ

Երևանում կբացվի նոր գրախանութ

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 25-ին` ժամը 13:00-ին, Հայաստանի Գրողների միության տարածքում` շենքին կից, կբացվի «Նոր գիրք» գրախանութ: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին ասաց Գրողների միության նախագահ Լևոն Անանյանը: «Ես 10 տարի շարունակ պայքարում էի, որպեսզի միության տարածքում գրախանութ բացեմ, բայց ինչ-ինչ պատճառներով դա չէր հաջողվում: Այս տարի, երբ Հայաստանը տոնում է Հայ գրատպության 500-ամյակը, իսկ Երևանը հռչակվել է Գրքի համաշխարհային մայրաքաղաք, գրող Զորի Բալայանի հետ հանդիպեցինք Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ, ում թույլտվությամբ էլ սկսվեց շինարարությունը: Գրախանութի անունն իսկ հուշում է, որ այդտեղ վաճառվելու է նոր գրականություն` արձակ և պոեզիա, նպատակս երիտասարդ գրողների խրախուսումն է, հասարակությունը պետք է ճանաչի իր երիտասարդ ստեղծագործողներին: Իհարկե, կլինեն նաև դասական գրականության նմուշներ, թարգմանություններ, բայց հիմնական շեշտը դրվելու է արդի գրականության վրա»,- ասաց նա` հավելելով, որ Տարոն Մարգարյանը ներկա կլինի «Նոր գիրք» գրախանութի բացմանը:

Անանյանը հավելեց, որ գարնանը գրախանութին կից նախատեսվում է բացել «Գրական հանդիպումներ» սրճարան: «Այն կծառայի գրական քննարկումների, սեմինարների, ինչպես նաև նոր գրքերի շնորհանդեսների համար»,- նշեց Գրողների միության նախագահը` հավելելով,

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---