Արմեն Աշոտյան. ԿԳՆ-ի գլխավոր խնդիրը շարունակում է մնալ կոռուպցիայի վերացումը

Արմեն Աշոտյան. ԿԳՆ-ի գլխավոր խնդիրը շարունակում է մնալ կոռուպցիայի վերացումը

PanARMENIAN.Net - ՀՀ կրության և գիտության նախարարության գլխավոր խնդիրը շարունակում է մնալ կոռուպցիայի վերացումը ուսհաստատություններում: Այս մասին այսօր իր տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:

Նրա խոսքով` այս տարի նախարարության ձեռքբերումներից մեկը կոռուպցիայի կտրուկ նվազեցումն է, հատկապես` ընդունելության և ավարտական քննությունների շրջանում:

Բացի դրանից, նախարարի փոխանցմամբ, նվազել է նաև դպրոցներում դրամահավաքը: Դեռ քննարկման փուլում է դպրոցներում համերգների և թատրոնների տոմսեր վաճառելու հարցը:

Բաց է մնացել նաև կրթության մատչելիության և աշխատաշուկայի հետ կենսական կապը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---