Ապարան-Ալագյազ, Վայք-Սիսիան և Երևան-Սևան ավտոճանապարհները դժվարանցանելի են

Ապարան-Ալագյազ, Վայք-Սիսիան և Երևան-Սևան ավտոճանապարհները դժվարանցանելի են

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 22-ին, ժամը 15.00-ի դրությամբ հանրապետության բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Դժվարանցանելի են Սելիմի լեռնանցքը, Ապարան-Ալագյազ, Վայք-Սիսիան և Երևան-Սևան ավտոճանապարհները: Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ մերկասառույց է: Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---