20  22.12.12 - Ձմեռային Փառատոնի Շքերթ

Կաղանդ պապն այսօր ազդարարեց Ձմեռային փառատոնի բացումը

Կաղանդ պապն  այսօր ազդարարեց Ձմեռային փառատոնի բացումը

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանի մոտից այսօր մեկնարկեց Ձմեռային փառատոնի շքերթը: Փառատոնը կազմակերպել են Երևանի քաղաքապետարանը և Ձմեռային փառատոն Հայաստանը: Քաղաքապետի խորհրդական Արամ Սուքիասյանը և Deem Communications-ի հիմնադիր տնօրեն Րաֆֆի Նիզիբլյանը շեշտեցին, որ փառատոնի նպատակը երեխաների տոնական տրամադրություն ապահովելն է, և մայրաքաղաքին Ամանորի շունչը հաղորդելը:

Երաժշտական խմբերի, պարախմբերի և գունեղ հագուստներով հետաքրքիր կերպարների շքերթը` Կաղանդ պապի և Ձյունանուշի առաջնորդությամբ շարժվեց Հանրապետության հրապարակով դեպիԱմիրյան փողոց, այնուհետև` Մաշտոցի պողոտա և ավարտվեց Ազատության հրապարակում: Շքերթի ավարտից հետո Կաղանդ պապը Ձմեռային փառատոնը հայտարարեց բացված` բոլորին մաղթելով ամենայն բարիք, երջանկություն և ուրախությամբ լի օրեր:

Փառատոնի ընթացքում Ազատության հրապարակում կանցկացվեն ձմեռային խաղերը, բնապահպանական տոնածառերի ցուցահանդես-մրցույթը, որը կտևի մինչև դեկտեմբերի 28-ը: Կցուցադրվեն ձեռքի աշխատանքներ, հատուկ տաղավարներում երեխաներին կպատմեն Կաղանդ պապի հեքիաթը: Փառատոնի բոլոր օրերին Ազատության հրապարակում կկազմակերպվեն անհատական և թիմային բազմազան խաղեր` ուրախ պինգվիններ, բոուլինգ, նկարչական պատ, լաբիրինթոս և այլն: Փառատոնի մասնակիցները նաև կարող են վերամշակվող նյութերից Ամանորի խաղալիքներ, զարդարանքներ, պատրաստել ու տուն տանել:

Այս տարի` դեկտեմբերի 28-ին, արդեն երկրորդ անգամ կանցկացվի փառատոնի ամենաուրախ և աշխույժ միջոցառումներից մեկը` Ձմեռ պապերի մրցավազքը: Նախապես գրանցված մասնակիցները, ստանալով Ձմեռ պապի հագուստ, իրենց ուժերը կփորձեն վազքում: Հաղթողները կստանան մրցանակներ:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---