Իսրայելի ՊՆ. Սիրիայի քիմիական զենքը գտնվում է նախագահ Ասադի հսկողության տակ

Իսրայելի ՊՆ. Սիրիայի քիմիական զենքը գտնվում է նախագահ Ասադի հսկողության տակ

PanARMENIAN.Net - Սիրիական քիմիական զենքը գտնվում է նախագահ Բաշար Ասադի ռեժիմի հսկողության տակ, չնայած Սիրիայում շարունակվող քաղաքացիական պատերազմին և կառավարական զորքերի կողմից երկրի մի շարք շրջանների վրա վերահսկողության կորստին: Այդ մասին իսրայելական բանակային ռադիոյին տված հարցազրույցում հայտարարել է Իսրայելի ՊՆ ներկայացուցիչ Ամոս Գիլադը:

«Ներկա պահին քիմիական զենքը գտնվում է հսկողության տակ: Կարծում եմ, եթե Ասադը հեռանա, Սիրիայում քաոս կտիրի»,- ասել է Գիլադը:

Իսրայելցի քաղաքական գործիչներն ավելի վաղ մտահոգություն են հայտնել, որ Ասադի ռեժիմի տապալման դեպքում քիմիական զենքը կհայտնվի ռազմատենչ իսլամիստների կամ «Հեզբոլլահ» շիիթական խմբավորման մոտ, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---