Վերին Լարսը փակ է բոլոր տեսակի փոխադրամիջոցների համար

Վերին Լարսը փակ է բոլոր տեսակի փոխադրամիջոցների համար

PanARMENIAN.Net - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը Վրաստանի ճանապարհային դեպարտամենտից հայտնել են, որ ձնահոսքի վտանգի պատճառով Մցխեթա-Ստեփանցմինդա-Լարսի ճանապարհի Գուդաուրի (փոստա)-Քոբի հատվածում երթևեկությունն արգելված է բոլոր տեսակի փոխադրամիջոցների համար:

Նույն ճանապարհի Զհինվալի-Գուդաուրի(փոստա) հատվածում շարժն արգելված է կցորդների, կիսակցորդների և 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսների համար: Այլ փոխադրամիջոցների համար շարժն ազատ է:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---