ԿԺԴՀ-ում հիմնել են Կիմ Չեն Իրի անվան միջազգային մրցանակ

ԿԺԴՀ-ում հիմնել են Կիմ Չեն Իրի անվան միջազգային մրցանակ

PanARMENIAN.Net - ՑՏԱԿ հյուսիսկորեական տեղեկատվական գործակալությունը հաղորդել է Կիմ Չեն Իրի անվան միջազգային մրցանակ հիմնելու մասին: Այն նախատեսված է քաղաքական գործիչների, հայտնի գիտնականների և ձեռնարկատերերի համար, որոնք «ավանդ են ունեցել խաղաղության հաստատման, ազգային ինքնիշխանության պաշտպանության, ինչպես նաև մշակույթի զարգացման գործում»:

Դիպլոմի և ոսկե մեդալի հանձնումով ուղեկցվող մրցանակը կշնորհվի Կիմ Չեն Իրի ծննդյան օրվա առթիվ` փետրվարի 16-ին, որը ԿԺԴՀ-ում հայտարարվել է որպես «Շողացող աստդի օր» անվանումով ազգային տոն:

ՑՏԱԿ հաղորդագրությունում նաև նշվում է, որ Նյու Դելիում ստեղծվել է այդ մրցանակը շնորհելու միջազգային խորհուրդ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---