Արսեն Ջուլֆալակյանը 2012 թվականի Հայաստանի լավագույն մարզիկն է25 դեկտեմբերի 2012 - 10:14 AMT PanARMENIAN.Net - Մարզական լրագրողների հանրապետական ֆեդերացիայի հարցման արդյունքներով 2012 թվականի Հայաստանի լավագույն մարզիկ է ճանաչվել հունահռոմեական ոճի ըմբիշ Օլիմպիական խաղերի արծաթե և Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը: Հարցմանը մասնակցել են 30 լրագրողներ, և Ջուլֆալակյանը հավաքել է 294 միավոր: Երկրորդ տեղում է հունահռոմեական ոճի ըմբիշ Եվրոպայի չեմպիոն և Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը (250 միավոր), երրորդ տեղում է ծանրորդ Օլիմպիադայի բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանը (226 միավոր): Չորրորդ տեղում է շախմատի համաշխարհային Օլիմպիադայի հաղթող, ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակի 2-րդ համար և միջազգային բազմաթիվ մրցաշարերի հաղթող Լևոն Արոնյանը: Տասնյակում են նաև Եվրոպայի չեմպիոն հրաձիգ Երջանիկ Ավետիսյանը, ձյուդոյի Եվրոպայի փոխչեմպիոն Հովհաննես Դավթյանը, շախմատի համաշխարհային Օլիմպիադայի հաղթող Վլադիմիր Հակոբյանը, Եվրոպայի բրոնզե մեդալակիր մարմնամարզիկ Հարություն Մերդինյանը, Օլիմպիադայում 4-րդ տեղ զբաղեցրած թայեքվանդիստ Արման Յերեմյանը և Եվրոպայի բրոնզե մեդալակիր սամբիստ Վաչիկ Վարդանյանը: Մարզական լրագրողները հարցաթերթիկներում նշել են ևս 13 մարզիկների անուններ` ֆուտբոլիստներ Հենրիխ Մխիթարյան, Յուրա Մովսիսյան, Ռոման Բերոզովսկի, Սարգիս Հովսեփյան, Արաս Օզբիլիս, ազատ ոճի ըմբիշ Դավիթ Սաֆարյան, սամբիստներ Մխիթար Մխիթարյան, Տիգրան Կիրակոսյան, հունահռոմեական ոճի ըմբիշ Յուրի Պատրիկեև, շախմատիստներ Գաբրիել Սարգսյան, Սերգեյ Մովսիսյան, ծանրորդ Հայկ Հակոբյան, բռնցքամարտիկ Նիկոլ Հարությունով: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |