Դանիել Պետրոսյան. Առաջարկում ենք կրոնական ոստիկանություն ստեղծել25 դեկտեմբերի 2012 - 15:33 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում պարարտ հող է ստեղծված արևմուտքից եկող բոլոր աղանդների համար: Մինչև «Խղճի, մտքի, դավանանքի ազատության մասին» կոնվենցիային միանալն էր պետք ոլորտը կարգավորել, ինչպես եվրոպական պետություններն արեցին: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասաց Երիտասարդական Միացյալ Լիգայի համանախագահ Դանիել Պետրոսյանը: Նրա խոսքով, եթե ոչինչ չձեռնարկվի, պահանջելու են Կառավարության աշխատակազմի Ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի վարչության պետ Վարդան Ասատրյանի հրաժարականը: «Վարդան Ասատրյանն ասում է` չեն կարող ցույց տալ, որ այդ կազմակերպությունները շեղումներ են առաջացնում: Կամ չեն ուզում աշխատել, կամ Եվրոպան չի թողնում, կամ այլ շահ ունեն», - ասաց Դանիել Պետրոսյանը: Երիտասարդական Միացյալ Լիգայի մյուս համանախագահը` Սևակ Հովհաննիսյանը բժշկական տեսանկյունից փաստում է, որ շեղումներ առաջանում են ու առաջարկում է քայլեր ձեռնարկել` իրավական կողմն ապահովելու համար: Առաջին հերթին կրոնական ոստիկանություն ստեղծել, որի կազմում կլինեն հատուկ պատրաստված մասնագետներ: Նրանք կկարողանան հիմնավորել կրոնական դրդապատճառներով հանցագործությունները: Կրոնական ոստիկանություն գործում է Ֆրանսիայում: Հայաստանում ոստիկանությունը մերժել է առաջարկը` հիմնավորելով, որ կարիք չկա, ոստիկանությունը կարող է այդ գործառույթներն իրականացնել: «Բայց մինչև օրս ոչ մի անգամ չի հիմնավորվել այս կամ այն հանցագործության աղանդավորական հիմքը», - ասաց Դանիել Պետրոսյանը և տեղեկացրեց, որ նույն առաջարկով դիմել են նախագահին: Նրա խոսքով՝ ԱԺ-ում սառեցվող օրենքների նախագծերի, առաջարկներին զուգահեռ նորերը պետք է առաջադրել` հոգեորսության սահմանումը տալու, քրեական օրենսգիրքը խստացնելու համար: Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման մրցանակների ցանկը համալրվել է ՎԶԵԲ-ի և ՄՖԿ-ի 4 հեղինակավոր մրցանակով Ամերիաբանկն առաջին հայկական բանկն է, որը 2013-ին ստացել է հաստատող բանկի կարգավիճակ ՎԶԵԲ-ի ծրագրի շրջանակում ԱՆ․ Կիրանցում կադաստրի կողմից գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիմքով Նշվում է, որ այդ գրանցումները չեն կարող իրավական հիմք հանդիսանալ |