Գեղարդ Մուսասին կարող է տեղափոխվել միջին քաշ![]() 26 դեկտեմբերի 2012 - 11:54 AMT PanARMENIAN.Net - Strikeforce կազմակերպության վերջին մրցաշարում, որը տեղի կունենա հունվարի 12-ին, կիսածանր քաշային կարգում նախկին չեմպիոն Գեղարդ Մուսասին մեկ տարվա ընդմիջումից հետո դուրս կգա մարտի, որտեղ կաշխատի պայմանագիր կնքել UFC հետ: «Այս անգամ ես առաջին անգամ էի աշխատում մարզիչների հետ, որոք ճնշում էին գործադրում ինձ վրա: Ես հիմա ուժային նախապատրաստության մարզիչ ունեմ, մարզիչներ կան կեցվածքի գծով, մենամարտի: Այժմ ես ամեն ինչ անում եմ ըստ կանոնների»,-ասել է հայ մարզիկը: Նա նաև նշել է, որ միջին քաշ անցնելու հնարավորություն ունի, սակայն դա կարող է ազդել արդյունքների վրա, քանի որ կիսածանր քաշում նա իրեն լավ է զգում: «Ամեն ինչ կախված է արդյունքներից: Եթե ես լավ արդյունքներ ցույց տամ, կանցնեն միջին քաշային կարգ, սակայն դեռևս մտադիր եմ մնալ կիսածանր քաշային կարգում»,-Մուսասիի խոսքն է մեջբերում allboxing.ru-ն: Ըստ մարզիկի, նա կցանկանար մենամարտել Մաուրիսիո Հուայի հետ ուղղակի այն պատճառով, որ նրան դուր է գալիս այդ մարզիկի ոճը: «Ես չեմ ցանկանում այնպիսի տպավորություն թողնել, թե ես նրան մենամարտի եմ կանչում, սակայն մենամարտը նրա հետ տպավորիչ կլիներ: Սկզբում ես պետք է հանդիպեմ Մայք Կայլի հետ և եթե ես անցնեմ UFC, ապա, հավանաբար, կհանդիպեմ անհայտ մրցակցի հետ»: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |