Իրանի ԱԳՆ-ն հերքել է լուրերը հիջաբ կրելու համար ռուս կանանց վճարելու մասին

Իրանի ԱԳՆ-ն հերքել է լուրերը հիջաբ կրելու համար ռուս կանանց վճարելու մասին

PanARMENIAN.Net - Իրանի ԱԳՆ-ն հերքել է լուրերը հիջաբ կրելու համար Բուշերի ԱԷԿ-ում աշխատող ռուս կանանց վճարելու մասին, հայտնում է Լենտա, ռու-ն, իրանական Fars գործակալության վրա հղումով:

Ըստ Ւրանի ԱԳ փոխնախարար Հասան Կաշկավիի, ռուսաստանցիների և այլ արտերկրացի մասնագետների հետ պայմանագրերում չկա կետ տեղական ավանդույթներին բնորոշ հոգուստ կրելու դիմաց հատուցման մասին:

Փոխնախարարն այդպես է մեկնաբանել Իրանի խորհրդարանի պատգամավոր Մեհդի Մուսավինեջադի հայտարարությունը, որի համաձայն Բուշերում աշխատող ռուս կանայք փոխհատուցում են ստանում հիջաբ կրելու համար:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---