Բաքվում Իվանիշվիլին քննարկում է գազի սակագնի նվազեցման հարցը![]() 26 դեկտեմբերի 2012 - 18:28 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին Բաքու կատարած երկօրյա այցելության շրջանակներում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկել է գազի սակագնի նվազեցման հարցը: Էներգետիկայի վերաբերյալ բանակցությունների մանրամասներն առայժմ չեն հաղորդվում: Բնական ռեսուրսների և էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն ևս այցի ակտուալ հարցերից է համարում գազի սակագնի նվազեցումը: Նախարարի հայտարարությունների համաձայն, գազի և վառելիքի հարցը կմանրամասնվի Ադրբեջան կատարած այցից հետո: Վրաստանի վարչապետը կքննարկի նաև Դավիթ Գարեջիի սահմանային հարցը: Նախատեսվում է Իվանիշվիլիի հանդիպումը Ադրբեջանի վարչապետ Արթուր Ռասիզադեի հետ: Քննարկման ենթակա հարցերի թվում է նաև Կարս-Ախալքալաք երկաթուղու կառուցման հարցը: Իվանիշվլին գտնում է, որ այդ շինարարությունը այս կամ այն փուլում կարող է վնասակար լինել Վրաստանի համար: Պատվիրակությունը Թբիլիսի կվերադառնա դեկտեմբերի 27-ին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |