Սերգո Կարապետյան. Եռապատիկ կավելանա ձկնարտադրությունն ու ձկնամթերքի արտահանումը

Սերգո Կարապետյան. Եռապատիկ կավելանա ձկնարտադրությունն ու ձկնամթերքի արտահանումը

PanARMENIAN.Net - ՀՆԱ-ում գյուղատնտեսության տոկոսները, ցանքատարածություններ ու անասնագլխաքանակն ավելացել են, բանջարաբոստանային մշակաբույսերի, խաղողի, կարտոֆիլի արտահանման ծավալները ևս: Խաղողի մթերումը պատշաճ կազմակերպվել է: Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ամփոփել է գյուղատնտեսական տարին, և առաջընթաց արձանագրել ոլորտի մի քանի ճյուղերում` ընդգծելով նշվածները:

«Տարվա ձեռքբերումներից կարելի է համարել հողօգտագործողներին մատչելի գներով պարարտանյութ տալը, շուկայականից էժան դիզվառելիքի տրամադրումը գյուղացիներին, սուբսիդավորումը»,- ավելացրել է Սերգո Կարապետյանն ու նշել, որ այդ ծրագրերը կարևոր են հատկապես կարևոր են բուսաբուժության զարգացման առումով և շարունակական են լինելու:

Ավելացած անասնագլխաքանակի մասին նախարարը մանրամասներ չի չհայտնել` նախընտրելով լրագրողներին չծանրաբեռնել թվերով: Միայն նշել է, որ անասնապահական մթերքների ծավալները այդ հանգամանքից ելնելով կավելանան մի քանի տոկոսով: Ինչպես նաև եռապատիկ կավելանա ձկնարտադրությունը ու ըստ այդմ նաև ձկնամթերքի արտահանումը:

Սերգո Կարապետյանի տվյալներով ՀՆԱ-ում գյուղատնտեսության մասնաբաժինը 2010-ի համեմատ ավելացել է. 2010-ի այն կազմել է 17%, 2011-ին՝ 20%, 2012-ին այն կլինի 20,2%:

Նախարարը կարևորել է նաև գյուղատնտեսական մթերքների իրացման գործընթացին աջակցելու նպատակով, այս տարի մայրաքաղաքի երեք վարչական շրջանում նախարարության և Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ կազմակերպվող գյուղատնտեսական մթերքների տոնավաճառները:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---