Նախագահը մասնակցել է Հայաստանի մարզիկների և մարզիչների պարգևատրմանը![]() 26 դեկտեմբերի 2012 - 21:22 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան մասնակցել է Հայաստանի Հանրապետության մարզիկների և մարզիչների պարգևատրման հանդիսությանը: Նախագահը մարզաշխարհի ներկայացուցիչների հետ տարեվերջյան հանդիպմանը շնորհավորել է նրանց Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ, մաղթել առողջություն, նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ սպորտի բնագավառում և անձնական կյանքում: Հանրապետության ղեկավարը շնորհավորել է նաև պետական պարգևների ու շնորհակալագրերի արժանացած այն մարզիկներին և մարզիչներին, ովքեր մեծ ներդրում են ունեցել ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում, ինչպես նաև հաջողություններ ձեռք բերել 2012թ. Լոնդոնում տեղի ունեցած ամառային 30-րդ օլիմպիական խաղերում: Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել նրանց` իրենց վաստակի ու կատարած աշխատանքի համար: ![]() ![]() «Ես հավաքականի ընտրության հարցում որոշում կկայացնեմ այն ժամանակ, երբ դրա հնարավորությունը լինի»,-ասել է նա Մխիթարյանով հետաքրքրված են նաև «Կրասնոդարում» Առաջնությունը կանցկացվի դեկտեմբերի 7-17-ը Այսպիսով Հայաստանը Տոկիոյում 4 մեդալ է նվաճել՝ 2 արծաթ և 2 բրոնզ ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |