Ուկրաինան 2012-ին կրճատել է հացահատիկի բերքը 18,5 տոկոսով

Ուկրաինան 2012-ին կրճատել է հացահատիկի բերքը 18,5 տոկոսով

PanARMENIAN.Net - Ուկրաինան 2012-ին անցած տարվա համեմատ կրճատել է հացահատիկի բերքը 18,5 տոկոսով` մինչև 46,2 մլն տոննա, այդ թվում` 15 մլն տոննա ցորեն: Դա 1991-ից ի վեր երկրի անկախության տարիներին երրորդ ցուցանիշն է, հաղորդել է ագրարային քաղաքականության և պարենի նախարարի առաջին տեղակալ Իվան Բիսյուկը:

Ագրարային հիմնադրամում այսօր կուտակված է 1,8 տրլն հացահատիկ, և այդ ծավալը բավական է պարենային անվտանգության ապահովման համար: Նա հավաստիացրել է, որ կառավարությունը, ագրոքաղաքականության նախարարությունը և Ագրարային հիմնադրամը հնարավոր ամեն ինչ անում են, որպեսզի հացի գործարաններն ապահովվեն ալյուրով ընդունելի գնով:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---