«ՀԺ». Սիրիահայերին պարտադրում են առևտուր անել միայն Սամվել Ալեքսանյանի սուպերմարկետներից

«ՀԺ». Սիրիահայերին պարտադրում են առևտուր անել միայն Սամվել Ալեքսանյանի սուպերմարկետներից

PanARMENIAN.Net - Հայաստանում Քուվեյթի արտակարգ և լիազոր դեսպանը երեկ ՀՀ սփյուռքի նախարարությունում 100 հազար դոլարի օգնության հավաստագիր է հանձնել «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպությանը: «Հայկական ժամանակ»-ը գրում է, որ դա նշանակում է, որ ՀՀ-ում գտնվող, հազար սիրիահայ ընտանիքներ կստանան 20 հազարական դրամ պարունակող քարտեր, որոնցով կարող են առևտուր անել:

Խնդիրն այն է, որ այդ քարտերով կարելի է առևտուր անել բացառապես ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երևան սիթի» սուպերմարկետներից: Ըստ դեսպանի, խանութների ցանցն ընտրել է նախապես Քուվեյթից Երևան եկած պատվիրակությունը: Հենց նույն «սիթիներից» առևտուր անելու քարտեր ևս 500 սիրիահայի բաժանել է նաև Հայ Առաքելական եկեղեցուն կից «Եկեղեցիների համաշխարհային խորհրդի կլոր սեղան» կազմակերպությունը:

«Եթե որևէ մեկն ունի տրամաբանական բացատրություն, թե ինչու ուղղակի գումարը չեն տալիս, որ իրենք ընտրեն՝ ինչպես ծախսել, այլ պարտադրում են այդ գումարը թողնել հենց «Երևան սիթիում», հաճույքով կլսենք այդ բացատրություն»,- եզրափակում է «ՀԺ»-ն:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---