ԱՄՆ նախկին նախագահ Բուշ-ավագը տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք

ԱՄՆ նախկին նախագահ Բուշ-ավագը տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ-ավագը, ով արդեն մեկ ամսից ավելի գտնվում է ԱՄՆ Հյուսթոն քաղաքի հիվանդանոցում, տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք: Նրա վիճակը կտրուկ վատացել է: Այդ մասին չորեքշաբթի օրը հաղորդել է նրա ներկայացուցիչներից մեկը` Ջիմ ՄաքԳրետը:

Բժիշկների խոսքով, Սպիտակ տան 88-ամյա նախկին ղեկավարն արդեն մի քանի օր է բարձր ջերմություն ունի:

Բուշ-ավագը հիվանդանոց է տեղափոխվել նոյեմբերի 23-ին բրոնխիտի բուժման համար: Ենթադրվում էր, որ նա հիվանդանոցում կմնա մի քանի օր, սակայն բուժումը ձգձգվել է:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---