Խաչատուր Ստեփանյան. «Զենիթի» հետ խաղում մեզ փորձը պակասեց

Խաչատուր Ստեփանյան. «Զենիթի» հետ խաղում մեզ փորձը պակասեց

PanARMENIAN.Net - Մոսկվայի վոլեյբոլի «Դինամոյի» առաջատար Խաչատուր Ստեփանյանը մեկնաբանել է իր թիմի պարտությունը Կազանի «Զենիթից» Ռուսաստանի Գավաթի խաղում 1:3 հաշվով:

«Մենք կարծում էինք, որ «Զենիթը» անմիջապես կսկսի խաղալ երկրորդ կազմով: Սակայն, նրանք սկսեցին հիմնականով, իսկ հետո արդեն միացավ երկրորդ կազմը: Բայց ես կարծում եմ, որ դիմադրությունն արժանի էր: Գուցե, փորձը մի քիչ պակասեց»,-Ստեփանյանի խոսքն է մեջբերում «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Կիսաեզրափակչում Մոսկվայի «Դինամոն» կխաղա «Բելոգորյեի» հետ:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---