Գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանը ԱՄԷ-ում անցկացվող օփենի առաջատարների թվում է

Գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանը ԱՄԷ-ում անցկացվող օփենի առաջատարների թվում է

PanARMENIAN.Net - Գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանը Արաբական Միացյալ Էմիրությունների Ալ Էյն քաղաքում անցկացվող օփենում հինգ տուրից հետո վաստակել է 4,5 միավոր և գրոսմայստեր Պավել Կոցուրի (Ղազախստան) հետ գլխավորում է աղյուսակը:

Իսկ գրոսմայստեր Արթուր Չիբուխչյանը և ՖԻԴԵ-ի վարպետ Սամուել Սևյանը հաղթանակներով են սկսել Լոս Անջելեսում մեկնարկած Հյուսիսամերիկյան օփենը: Միջազգային վարպետ Անդրանիկ Մատիկոզյանն առաջին տուրում ոչ-ոքի է խաղացել, հաղորդում է armchess.am-ը:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---