27 դեկտեմբերի 2012 - 18:23 AMT
Մահապարտը պայթեցրել է իրեն Չերնովցիի բժշկական համալսարանում

Ուկրաինայի արևմուտքում գտնվող Չերնովցի քաղաքի բժշկական համալսարանում դեկտեմբերի 27-ին պայթյուն է որոտացել: Ըստ նախնական տվյալների, անհայտը գործի է դրել իր մարմնի վրա ամրացված պայթուցիկը: Ինքը տղամարդը զոհվել է, վիրավորվել են մեկ ուսանող և մեկ դասախոս, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Ենթադրվում է, որ պայթյունը կազմակերպել է սահմանապահ զորքերի նախկին զինծառայողը, որը կարող էր վատ հարաբերություններ ունենալ դասախոսներից մեկի հետ:

Բժշկական համալսարանի տարածքը շրջապատված է: Արտակարգ պատահարի վայրում աշխատում են փրկարարներ, ոստիկաններ, գազի ծառայության աշխատակիցներ: Շենքում գտնվող բոլոր մարդիկ տարհանվել են: