Աշխարհի չեմպիոն Նիկոլ Հարությունովը ցանկանում է, որ հայ մարզիկները նոր հաջողություններ ունենան

Աշխարհի չեմպիոն Նիկոլ Հարությունովը ցանկանում է, որ հայ մարզիկները նոր հաջողություններ ունենան

PanARMENIAN.Net - Երևանյան բռնցքամարտի երիտասարդական աշխարհի առաջնության հաղթողի կոչումը նվաճած Նիկոլ Հարությունովն Ամանորը դիմավորելու Մոսկվայում ընտանիքի հետ: Առաջնությանը մասնակցելու պատճառով նա 4 ամիս չի տեսել իր հարազատներին և ընկերներին, և տոներին բոլորի հետ էլ հանդիպելու է:

«Շատ ուրախ եմ, որ երկարատև ընդմիջումից հետո կրկին տանն եմ լինելու: Առհասարակ ես չեմ պլանավորում, թե ինչ եմ նվիրելու: Այս տոներին շատ նվերներ եմ անելու ու շատ մարդկանց»,- PanARMENIAN.Net ի թղթակցին ասել է Հարությունովը:

Նա ցանկանում է, որ 2013 թվականին շարունակի իր հաջող ելույթները, ամրապնդվի երիտասարդական բռնցքամարտում ու փորձի ամեն ինչ անել Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելու համար: Նա էլ բոլոր մարզիկների պես ցանկանում է նվաճել Օլիմպոսը:

«Ցանկանում եմ, որ այս տարի հայ մարզիկները նոր հաջողություններ ունենան, մենք էլ շարունակենք ուրախացնել մեր ազգին: Թող բոլորն ուրախ դիմավորեն Նոր տարին և միշտ երջանիկ լինեն»,- նշել է բռնցքամարտիկը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---