ԵՊԼՀ նախկին ռեկտորի հայցն ընդդեմ ԿԳ նախարարի մերժվեց

ԵՊԼՀ նախկին ռեկտորի հայցն ընդդեմ ԿԳ նախարարի մերժվեց

PanARMENIAN.Net - Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մերժել է ԵՊԼՀ նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանի հայցն ընդդեմ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց Սուրեն Զոլյանը.« Այնպիսի տպավորություն է, որ դատավորը ընթերցեց արդեն պատրաստ վճիռը և ևս մեկ անգամ ապացուցվեց , որ Հայաստանում չկա արդար դատավարության պրակտիկա: Անպայման ցանկանում եմ նշել, որ դատավճռում որևէ կերպ անդրադարձ չէր կատարվել Եվրախորհրդի փորձագետների կոմիտեի որոշմանը»,-ասաց Զոլյանը:

Հարցին կդիմի արդյոք Վերաքննիչ դատարան, թե՝ոչ, ԵՊԼՀ նախկին ռեկտորը պատասխանեց, որ տոներն անցնելուն պես կմտածի հետագա անելիքների մասին.«Ինքներս էլ դեռ չենք որոշել հետագա անելիքները, հավանաբար կշարունակենք պայքարը և կդիմենք համապատասխան քայլերի»:

Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլի 6-ին ԵՊԼՀ-ի ռեկտոր Սուրեն Զոլյանի նկատմամբ կիրառվել էր կարգապահական տույժ՝ խիստ նկատողության տեսքով: Նկատողության պատճառը եղել է այն, որ Սուրեն Զոլյանը հրաժարվել է կատարել իր վերադասի հանձնարարականը և երկրից բացակայել է առանց հարգելի պատճառի: Այնուհետև ապրիլի 17-ին նա ստացել է երկրորդ նկատողությունը: Նախարարի հրամանով ռեկտոր Սուրեն Զոլյանի լիազորությունները դադարեցվել են:

Այս դեպքերից հետո ԿԳՆ մրցույթ էրր հայտարարել Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնի համար: Հունիսի 12-ին կայացած մրցույթում ռեկտոր է ընտրվել Գայանե Գասպարյանը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---