ԱՄՆ-ն Ասադի ծրագիրը համարում է իշխանությունը պահպանելու փորձ![]() 7 հունվարի 2013 - 16:18 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ վարչակազմը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի առաջարկած հակամարտության կարգավորման ծրագիրը համարում է «իշխանությունը պահպանելու փորձ»: Այդ մասին կիրակի օրը հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդը, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հանդես է եկել երկրի իրավիճակի մասին ելույթով: Ուղիղ հեռարձակում է ապահովել «Ալ Ջազիրան», հայտնում է Լենտա.ռու-ն: Ըստ Ասադի, Սիրիան լայնածավալ պատերազմ է վարում օտարերկրացի ահաբեկիչների դեմ, որոնք օգնում են «որոշ» սիրիացիների, ուստի երկխոսությունը նրանց հետ անհնար է: Ասադը հերթական անգամ հայտարարեց, որ երկրում քաղաքական բարեփոխում կիրականացվի՝ կհայտարարվի համաներում, որից հետո կգրվի ազգային խարտիան՝ Սահմանադրությունը, որը կդրվի հանրաքվեի, հետ տեղի կունենան ազատ ընտրություններ: Նուլանդն այս առնչությամբ ասել է, որ «Ասադի պլանը չի տանում դեպի իշխանափոխություն, որը սիրիացի ժողովրդի նպատակն է»: ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչը կրկին անգամ ասել է, որ Սիրիայի նախագահը կորցրել է լեգիտիմությունն ու «պետք է հրաժարական տա»: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |