Արքայազն Չարլզը չի ցանկանում ապագա սերունդներին «քանդվող աշխարհ» ժառանգել

Արքայազն Չարլզը չի ցանկանում ապագա սերունդներին «քանդվող աշխարհ» ժառանգել

PanARMENIAN.Net - Բրիտանական գահի ժառանգորդ արքայազն Չարլզը խոստովանել է, որ չի ցանկանում իր ապագա թոռին ժառանգություն թողնել մի աշխարհ, որը քանդվում է մարդու գործունեության պատճառով, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

«Տարիներ շարունակ ես խոսում եմ, թե որքան կարևոր է ուշադրությունը բնապահպանական խնդիրների, կլիմայի փոփոխության հանդեպ»,-ասել է արքայազնը ITV բրիտանական ալիքի եթերում: «Ես չէի ցանկանա, որ իմ ապագա թոռը մեղադրեր ինձ, որ մենք ոչինչ չենք արել դրա համար, ուստի հիմա հարկավոր է բոլոր ուժերը գործադրել դրանից խուսափելու համար»,-ասել է արքայազնը:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---