Ուգո Չավեսի առողջական վիճակն «ավելի կայուն» է դարձել

Ուգո Չավեսի առողջական վիճակն «ավելի կայուն» է դարձել

PanARMENIAN.Net - Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի առողջական վիճակն «ավելի կայուն» է դարձել անցած շաբաթվա համեմատ, երբ նրա մոտ բարդություն էր առաջացել շնչառական ուղիների վարակի արդյունքում: Այդ մասին հաղորդել է կապի և տեղեկատվության նախարար Էռնեստո Վիլյեգասը, ով ուղիղ եթերում ընթերցել է պաշտոնական ամփոփագիր, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Դեկտեմբերի սկզբին Չավեսը հայտարարել է քաղաքացիներին, որ ստիպված է կրկին մեկնել Կուբա, քանի որ ևս մեկ վիրահատության կարիք ունի:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---