Ամանորյա տոներին ՀԿԵ-ն տեղափոխել է մոտ 7,5 հազար ուղևոր

Ամանորյա տոներին ՀԿԵ-ն տեղափոխել է մոտ 7,5 հազար ուղևոր

PanARMENIAN.Net - Ամանորյա տոներին՝ հունվարի 1-ից 7-ը, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն փոխադրել է 7,5 հազար ուղևոր: 560 մարդ դարձել են Երևան-Թբիլիսի-Երևան միջազգային գնացքի ուղևորներ, իսկ ներհանրապետական էլեկտրագնացքների ծառայություններից օգտվել են ավելի քան 7 հազար ուղևոր, ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:

Նոր տարվա առաջին օրերին հատկապես պահանջված էին ներհանրապետական երթուղիները: Մասնավորապես, բոլոր ուղևորներին փոխադրելու համար երեկնշանակվել էր Գյումրի-Երևան լրացուցիչ էլեկտրագնացք:

ՀԿԵ-ն հետևողական աշխատանքներ է տանում ուղևորափոխադրումների ծավալվերի ավելացման ուղղությամբ: Այս նպատակով թարմացվում է երկաթուղուշարժակազմը, բարելավվում է հարմարավետությունն ու ուղևորների սպասարկման որակը, ինչպես նաև մեծանում է գնացքների արագությունը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---