Հայաստանի ֆուտզալի հավաքականը ընկերական հանդիպում կանցկացնի Մակեդոնիայի հետ![]() 8 հունվարի 2013 - 17:49 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը շարունակում է նախապատրաստվել հունվարի 22-ին Բուլղարիայում մեկնարկող Եվրոպայի ֆուտզալի առաջնության նախընտրական փուլի մրցաշարին: Հունվարի 16-ին հավաքականը կմեկնի Մակեդոնիա, որտեղ կանցկացնի երկու ընկերական հանդիպում այդ երկրի ընտրանու հետ: Հանդիպումները կկայանան հունվարի 17-ին և 18-ին: Հունվարի 21-ին հայ մարզիկները կմեկնեն Բուլղարիայի Բլագոևգրադ քաղաք, որտեղ կկայանան Եվրոպայի ֆուտզալի առաջնության նախընտրական փուլի D խմբի հանդիպումները: Հունվարի 23-ին Հայաստանը մեկնարկային հանդիպումը կանցկացնի Բուլղարիայի հետ, մեկ օր անց կմրցի Հունաստանի թիմի հետ և հունվարի 26-ին կհանդիպի Ուելսի հավաքականի հետ: Եվրոպայի առաջնության հաջորդ՝ գլխավոր փուլ կանցնեն միայն խմբերում առաջին տեղերը զբաղեցրած թիմերը, տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |