Սուրեն Սուրենյանցին բերման ենթարկելու մասին որոշում է կայացվել

Սուրեն Սուրենյանցին բերման ենթարկելու մասին որոշում է կայացվել

PanARMENIAN.Net - Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Խաչատրյանն այսօր որոշում է կայացրել փոխել քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի խափանման միջոցը և բերման ենթարկել նրան: Մինչ այս Սուրենյանցի նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել ստորագրություն քաղաքից չբացակայելը, որը փոխվել է նրա՝ դատական նիստերին չներկայանալու պատճառով: Քաղաքագետի փաստաբանը՝ Կարապետ Գալստյանը, PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ ինքը ևս նիստերին չի ներկայացել, քանի որ այդպես խնդրել է իր պաշտպանյալը: Գալստյանը փոխանցեց նաև, որ Սուրենյանցը նիստերին չի գնացել, քանի որ վատառողջ է և այդ մասին իրեն տեղեկացրել է հեռախոսով: Հիշեցնենք, որ քաղաքագետին մեղադրում են Գևորգ Ղասաբյանից խաբեությամբ 508 հազար ՀՀ դրամ հափշտակելու մեջ: Այս գործով հաջորդ դատական նիստը նշանակված է հունվարի 16-ին:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---