ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԽՄԲԻՆ Է ՄԻԱՑԵԼ ԵՎՍ ՄԵԿ ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆ

PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսական Ջիմ Կոստան միացել է ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանի աջակցության խմբին, տեղեկացնում է Ամերիկայի հայկական համագումարը: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ջոն Կոստան հանդես է եկել կոնգրեսականներ Ջորջ Ռադանովիչի, Ադամ Շիֆի, Ջոն Նոլենբերգի եւ Ֆրենկ Փալոնեի կողմից ներկայացված Հայոց ցեղասպանության բանաձեւին աջակցությամբ: Ավելի վաղ Ջ.Կոստան մյուս կոնգրեսականների թվում կոչ է արել ԱՄՆ նախագահին ճանաչել Հայոց ցեղապանությունն` ապրիլի 24-ի իր ամենամյա խոսքում: Բացի այդ, կոնգրեսականը միացել է արտասահմանյան օպերացիաների հարցերով ենթահանձնաժողովի ղեկավարությանը հասցեագրված նամակին, որում կոչ է արվում պաշտպանել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի ֆինանսական օգնությունը 2006 ֆիսկալ տարում:


 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---