Ուգո Չավեսի երդմնակալության արարողությունն անորոշ ժամկետով հետաձգվում է

Ուգո Չավեսի երդմնակալության արարողությունն անորոշ ժամկետով հետաձգվում է

PanARMENIAN.Net - Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը չի կարող մասնակցել հունվարի 10-ին կայանալիք երդմնակալության արարողությանը առողջական վիճակի պատճառով:

Հանրապետության փոխնախագահ Նիկոլաս Մադուրայի ուղերձում հրապարակվել են բժիշկների հանձնարարականները, որոնք կարծում են, որ, չնայած «կայունացման գործընթացին», նախագահի հետվիրահատական շրջանը պետք է ավելի տևական լինի:

Մադուրոն նաև հաղորդել է, որ դրա հետ կապված Չավեսի երդմնակալության արարողությունը հետաձգվում է անորոշ ժամանակով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---