ՓԱՐԻԶԻ ԴԱՏԱՐԱՆԸ ԴԱՏԱՊԱՐՏԵԼ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԺԽՏՈՂ ԻՆՏԵՐՆԵՏ-ԷՋԻ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԻՆ

PanARMENIAN.Net - Փարիզի պատժական ատյանը դատապարտել եւ պահանջել է հանել ինտերնետային այն էջը, որում ժխտվում է Հայոց ցեղասպանության փաստը, տեղեկացնում է «Երկիր» թերթը: Էջը ինտերնետ է մտցրել «Պատերազմի եւ Հրեական ողջակիզման պատումների նախկին սիրողների ընկերակցությունը», որի դեմ դատը էին բացել բազմաթիվ կազմակերպություններ: ԱՄՆ-ում գործող այդ էջի «Հայկական էջեր» բաժնում, ժխտելով Ցեղասպանությունը, որպես իրականություն ներկայացվում են թուրքական կառավարության թեզերը, կասկածի ենթարկվում Վահագն Տատրյանի, Իվ Թերնոնի, Ռիչարդ Հովհաննիսյանի` Հայոց ցեղասպանության մասին ուսումնասիրությունները: Դատարանի վճռով հրահանգվել է 10 օրվա ընթացքում դադարեցնել հանցավոր էջի գործունեությունը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---