Ինֆեկցիոն սուր բռնկումներ հետամանորյա շրջանում չեն գրանցվել

Ինֆեկցիոն սուր բռնկումներ հետամանորյա շրջանում չեն գրանցվել

PanARMENIAN.Net - Հայաստանի առողջապահության նախարարությունը սուր բռնկումներ Ամանորի և Սբ Ծննդյան տոներից հետո չի արձանագրել: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է նախարար Դերենիկ Դումանյանը: Ըստ նրա, դրան նպաստեցին նաև եղանակային բարենպաստ պայմանները:

«Մարդիկ առաջին հերթին իրենք պետք է մտահոգվեն սեփական առողջության մասին և հասկանան, որ չի կարելի չարաշահել ալկոհոլն այդ շրջանում»,-ասել է նախարարը:

Որպես 2013թ. նախարարության աշխատանքի առաջնայնություններ Դերենիկ Դումանյանը նշեց ծառայությունների որակի բարձրացումը, դեղորայքի ոլորտի կարգավորումը, ընդհուպ մինչև գնագոյացում, մարզերի համաչափ զարգացումը, ինչը թույլ կտա հեռավոր շրջանների բնակիչներին տեղում ստանալ անհրաժետ բուժօգնությունը, ինչպես նաև ֆինանսների արդյունավետ կառավարումը աշխատանքների մեծ ծավալի կատարման համար:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---