ՂԱՐԱԲԱՂԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԻՋՈՑԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՆՐԱ ՄԻԱՆԱԼՆ Է

PanARMENIAN.Net - «Լեռնային Ղարաբաղի անվտանգության ապահովման լավագույն միջոցը կարող է Հայաստանին նրա միանալը լինել»,- Վաշինգթոնում հայտարարել է ղարաբաղյան հարցով ԵԱՀԿ ԽՎ նախագահի հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերը` կոչ անելով կողմերին շուտափույթ կարգավորել հակամարտությունը եւ դադարեցնել օկուպացիոն գործողությունները: Ընդսմին, շվեդ խորհրդարանականը կոչ է արել Ադրբեջանի ներկայացուցիչներին հետագայում ձեռնպահ մնալ ռազմամոլական հռետորությունից եւ «համոզել հայերին, որ Ադրբեջանի կողմից նրանց ոչինչ չի սպառնում»: Եզրափակելով` զեկուցողը նկատել է, որ ղարաբաղյան հակամարտության փոխշահավետ կարգավորման գործընթացի փնտրման հարցում կողմերին աջակցություն ցույց կտան այնպիսի միջազգային կազմակերպություններ, ինչպիսիք ՆԱՏՕ-ն է, ԵԱՀԿ-ն, ԵԽ-ն: Իր զեկույցում նա նաեւ առաջարկել է ստեղծել «Արդարություն եւ հաշտություն» հանձնաժողով: Նրա խոսքերով` «հանձնաժողովը կփնտրի պատմական ճշմարտությունը, սակայն դա կարելի է անել միայն գրավյալ տարածքները ազագատրելուց եւ բռնագաղթվածների վերադարձից հետո», տեղեկացնում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---