7 հուլիսի 2005 - 08:59 AMT
ԵՄ-ԻՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹՈՒՄ ՊԵՏՔ Է ՆԵՐԱՌՎԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ
Եվրոպայի խորհրդարանի որոշ պատգամավորներ հանդես են եկել հայտարարությամբ, ըստ որի հոկտեմբերի 3-ին նախանշված ԵՄ-Թուրքիայ բանակցությունները չպետք է սկսվեն: Ինչպես հաղորդում է թուրքական NTV հեռուստատեսությունը, Ֆրանսիայի կառավարող «Ժողովրդական շարժում միության» անդամ Ժակ Թույբոնն այդ հայտարարության մեջ խստորեն քննադատել է Թուրքիայի ԵՄ անդամակցության հարցով Եվրահանձնաժողովի պատրաստած շրջանակային փաստաթուղթը: ԵՄ հանձնաժողովին մեղադրելով անպատասխանատվության մեջ, Թույբոնն ասել է, որ փաստաթղթում անպայման պետք է ներառվեն Հայոց ցեղասպանության եւ Կիպրոսի հանրապետության հարցերը: