ԿԳ նախարար. Ավանի գիշերօթիկի մասին լուրերն իրականությանը չեն համապատասխանում

ԿԳ նախարար. Ավանի գիշերօթիկի մասին լուրերն իրականությանը չեն համապատասխանում

PanARMENIAN.Net - ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Ավանի գիշերօթիկ դպրոցում իրականացված ԿԳ նախարարության հետաքննության արդյունքները: Նա, մասնավորապես, գրել է.«Ահա և մեր օպերատիվ աշխատանքի արդյունքում հայտնաբերված խոստացված տեղեկությունները «Մխիթարյան» կրթահամալիրի հետ կապված անանուն ահազանգի վերաբերյալ:

1. ՀՀ ԿԳՆ ներկայացուցիչները այսօր եղել են կրթահամալիրում և իրնեց լիազորությունների շրջանակներում պարզել են, որ անանուն նամակում բերված երեխաներին խոշտանգելու և բռնությունների մասին տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում:

2. Դպրոցը համապատասխանում է հանրակրթական ծրագիր իրականացնելու համար լիցենզիայի պայմաններին:

3. Դպրոցը մասնավոր է, և ոչ մի ծնող պարտավորված չէ այնտեղ ուղարկել իր երեխային: Ծնողները ԿԱՄԱՎՈՐ են ընտրել այդ դպրոցը իրենց երեխաների համար:

4. Միասեռ դպրոց-պանսիոնները ուսումնական հաստատությունների տարածված ձև են նաև ԱՄՆ-ում և Եվրոպայում` Մեծ Բրիտանիա, Ավստրիա, Գերմանիա:

5. Զուգահեռ մենք պարզել ենք, որ նամակն իրոք ԱՆԱՆՈՒՆ Է: Այն առաջինը ստացած ԶԼՄ-ն չունի և ոչ մի հստակ կոորդինատ, ազգանուն, ստորագրություն, հեռախոս նամակը իբր ստորագրած Ավանի բնակիչներից:

6. Մեր ունեցած տեղեկություններով անոնիմկայի իրական հեղինակը բնակվում է Հայաստանի հյուսիսային մարզերից մեկում, որ մի կապ չունի կրթահամալիրի հետ:

7. Նամակի իրական դրդապատճառը, ըստ ամենայնի, անձնական բնույթի խնդիրներն են Մխիթարյան միաբանության հետ, որոնց կապակցությամբ հեղինակը վրեժ է լուծել նման ապատեղեկատվական եղանակով:

8. ՀՀ ԿԳՆ-ն այլևս չի զբաղվելու և չի արձագանքելու անանուն հաղորդագրություններին և ահազանգերին;

9. ՀՀ ԿԳՆ-ն պատրաստ է ապագայում ևս օպերատիվ արձագանքել դպրոցներում երեխաների իրավունքների խախտման դեպքերի մասին արժանահավատ, հավաստի և հստակ տեղեկություններին:

Եվ վերջում: Որքանով է բարոյական անձնական տարաձայնություները և աշխատանքային վեճերը լուծել ստահոդ տեղեկություններ տարածելու և հազարավոր մարդկանց հույզերի, բարեգթության և ազնվության վրա խաղալու եղանակով:»

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---