Ծանոթացիր մասնագիտություններին և կատարիր ճիշտ ընտրություն. նոր բաժին` Dasaran.am կայքում11 հունվարի 2013 - 16:46 AMT PanARMENIAN.Net - «Dasaran.am» կրթական ծրագրի, Գնահատման և թեստավորման կենտրոնի և Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) կողմից այսօր ներկայացվել է Dasaran.am-ի կայքում տեղ գտած «Դիմորդի անկյուն» նոր նախագիծը: Հատուկ ապագա ուսանողների համար պատրաստված «Դիմորդի անկյուն»-ը թույլ է տալիս մանրամասն ծանոթանալ ՀՀ բուհերին, ընդունելության կարգին, նախապատրաստական դասընթացների մասին հայտարարություններին, անցողիկ միավորների ցանկին, ինչպես նաև ուսման վարձերի չափին: Բաժնում ներկայացված են նաև առարկայական ուղեցույց և ընդունելության միասնական քննության բոլոր առարկաների թեստերը, դրանց պատասխանները, արդյունքների գնահատման սանդղակը և առարկայական ուղեցույցները: «Դիմորդի անկյան» շնորհիվ կարելի է ծանոթանալ ՀՀ բուհերի վերաբերյալ ընդունված օրենքներին և որոշումներին, ինչպես նաև օգտվել մասնագիտական ուղեցույցից և կողմնորոշվել մասնագիտության ընտրության հարցում: Նշենք, որ մասնագիտության ընտրությունը հնարավոր է անել` քննական առարկան կամ առարկաները ընտրելու միջոցով: Հիշեցնենք, որ Dasaran.am-ն ընդգրկել է իր ցանցում 502 դպրոց` այս պահին ունենալով ավելի քան 450.000 գրանցված բաժանորդ (աշակերտներ և ծնողներ), 502 ուսուցիչներ և 20.256 ուսուցիչներ: 2012թ. նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների ընթացքում կայքը գրանցել է 2.682.056 այցելություն և 42.271.801 էջադիտում: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |