ՄԻՊ աշխատակիցները գնացել էին Ավանի գիշերօթիկին առնչվող նամակի հետքերով

ՄԻՊ աշխատակիցները գնացել էին Ավանի գիշերօթիկին առնչվող նամակի հետքերով

PanARMENIAN.Net - Ավանի գիշերօթիկում երեխաների նկատմամբ բռնության մասին բնակիչների ահազանգից հետո գիշերօթիկ են այցելել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցները: ՄԻՊ գրասենյակի մամուլի խոսնակ Նաիրա Կարմիրշալյանը PanARMENIAN.Net –ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ այցելության պահին դպրոցում մի քանի երեխա է եղել.«Հավանաբար, արձակուրդային շրջան է, երեխաները մի քանիսն էին:Որպես այդպիսին, որևէ արտառոց բան չենք նկատել»,-ասաց նա:

Հշեցնենք, որ այսօր դպրոց էին գնացել նաև ԿԳՆ աշխատակիցները, ինչից հետո ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն ասել էր, որ դպրոցում ոչ մի խախտում չի հայտնաբերվել: Նախարարն ասել էր, որ այսուհետ անանուն նամակների չեն արձագանքի:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---