Ֆրանսիայի հատուկ նշանակության ուժերը փորձել են ազատել իրենց հայրենակցին Սոմալիում

Ֆրանսիայի հատուկ նշանակության ուժերը փորձել են ազատել իրենց հայրենակցին Սոմալիում

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի հատուկ նշանակության ուժերը ավիացիայի աջակցությամբ ազատել են իրենց հայրենակցին Սոմալիում: Ֆրանսիական հատուկ ծառայությունների գործակալը գերեվարվել էր «Աշ Շաբաբ» խմբավորման իսլամիստների կողմից 2009թ. հուլիսի 14-ին Մոգադիշոյում: Ինչպես հայտնում է «Ֆրանս պրեսը», գործողության արդյունքում զոհեր են եղել: Պատանդի ճակատագիրը դեռևս անհայտ է:

«Մոջահեդները ետ են մղել ֆրանսիացի կոմանդոսների գրոհը, վերջիններս նահանջել են, տալով զոհեր»,-հայտարարել է Բուլոմարեր քաղաքի հետախուզական ծառայոթյունների ներկայացուցիչը:

Ըստ նրա, կատարվածի ամբողջական պատկերը դեռևս չկա, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---