Արամ Հարությունյանը կիսում է էպոսագետ թեկնածուի տեսակետը

Արամ Հարությունյանը կիսում է էպոսագետ թեկնածուի տեսակետը

PanARMENIAN.Net - «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ ՀՀ նախագահի մյուս թեկնածուների առաջարկներին:

«Անդրեաս Ղուկասյանն առաջարկում է հանել թեկնածությունները: Ես էլ առաջարկում եմ անել դա ընտորություններից 10 օր առաջ: Թեկնածությունը հանելը չպիտի ինքնանպատակ լինի, դա պետք է ինչ-որ բանի համար լինի: Հիմա դա անելը անիմաստ է: Նա նաև լիդերների անուններ է տալիս: Դա էլ է անիմաստ: Լիդերի հարցը ես կամ Անդրեասը չենք որոշում»,-ասաց նա:

«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահը համաձայն է Վարդան Սեդրակյանի հետ.«Էպոսագետ թեկնածուն ճիշտ է ասում. ՀՀ երեք նախագահներին պետք է համախմբել»:

Արամ Հարությունյանն համոզված է, որ Րաֆֆի Հովհաննիսյանին առաջ են մղում իշխանությունները, քանի որ դա անհրաժեշտ է 2018-ի ընտրությունների համար:

Մրցակիցներին սև PR անելու լրագրողների դիտարկմանը Հարությունյանը պատասխանեց.«Ես սև PR չեմ անում, ես ասում եմ ճշմարտությունը: Երբ Ստյոպա Սաֆարյանից ավելի շատ ձայն է հավաքում պատին կպցրած թեկնածուն, կարծում եմ՝ մտածելու առիթ կա»:

 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---