Իրաքցի շիիները զանգվածային ցույց են կազմակերպել՝ ի աջակցություն երկրի վարչապետի

Իրաքցի շիիները զանգվածային ցույց են կազմակերպել՝ ի աջակցություն երկրի վարչապետի

PanARMENIAN.Net - Հազարավոր մահմեդական շիիներ ցույց են կազմակերպել Բաղդադի կենտրոնում՝ ի աջակցություն վարչապետ Նուրի Մալիկի: Ակցիայի հետ կապված Իրաքի մայրաքաղաքում ուժեղացվել են անվտանգության միջոցները, հաղորդում է BBC-ն:

Ցուցարարները, որոնք պահանջում են դադարեցնել կրոնական սկզբունքով Իրաքը բաժանելու փորձերը, ձեռքերում պահել են Մալիկի նկարները:

Վերջին երեք շաբաթվա ընթացքում սունիներն Իրաքում անցկացրել են բողոքի ակցիաներ երկրի վարչապետի և նրա կառավարության դեմ:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---